Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է
04/03/2011 11:27
Կիսվել

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ սկսել է ՀՀ քաղաքացիներին տրամադրել բյուջետային անտոկոս վարկեր` ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին աջակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` մարտի 3-ին վարկային պայմանագիր կնքելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն է դիմել մոտ 47 քաղաքացի, որից 21 քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր: Նախարարություն դիմած մոտ 20 քաղաքացիներ էլ իրենց մեքենաները պետք է հանեն Վրաստանում հաշվառումից և ներմուծեն Հայաստան` ազատ շրջանառության ռեժիմով, իսկ 6 քաղաքացիներ չէին ներկայացրել մաքսային տեղեկանքը: Քաղաքացիներին վարկերը տրամադրվում են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Ընդհանուր առմամբ վարկային պայմանագրի կնքման առավելագույն տևողությունը 30 րոպե է:  

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում վարկեր կարող են ստանալ 2005 թվականից վաղ թողարկման տարեթվով, 5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչև 10 տեղանոց  մարդատար տրանսպորտային միջոց(ներ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած ֆիզիկական անձինք:

Նշենք նաև, որ Երևան քաղաքի բնակիչները վարկային պայմանագիր կնքելու նպատակով մինչև 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ պետք է դիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ մարզի բնակիչները` համապատասխան մարզպետարան: Քաղաքացիները պետք է  ներկայացնեն անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու դեպքում` տեղեկանք այդ մասին) պատճենը և 

ա) 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի և իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու փոխադրման ամփոփագրի պատճենները, 

բ) տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք, տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երևան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից: 

Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով` մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող և նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երևան քաղաքի բնակիչը` մաքսատուն:

Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը:

Երևան քաղաքի բնակիչ ներմուծողին Մաքսատունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք ներկայացված տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37