ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5203A117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 719 մլն 964 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 719 մլն 964 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 895 795 053 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5048 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 11.6998 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 8 դիլեր: