ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 2 ՄԼՐԴ 155 ՄԼՆ ԴՐԱՄ
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 36 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT36166112 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 155 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 15 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 140 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 928 490 862 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 11.0024 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութունը` 11.2581 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր և գանձապետական պահառուն: