ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 7 ՄԼՐԴ 755 ՄԼՆ ԴՐԱՄ
Մարտի 10-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 7 մլրդ 755 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 930 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 825 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 198 532 606 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4350 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 16.4401 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ: