12/04/2011 12:11
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 7.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Այսօր` ապրիլի 12-ին, տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 7 մլրդ 918 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 8 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 910 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 665 154 605 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0648 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.1997 տոկոս:
Աճուրդին մասնակցել 7 գործակալ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
