ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ԱՃՈՒՐԴ` 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ
Մարտի 14-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26129112 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 985 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 985 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 451 498 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.3900 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.1948 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 դիլեր: