17/03/2011 12:24
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 5 ՄԼՐԴ 390 ՄԼՆ ԴՐԱՄ
Մարտի 17-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB10172218 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 5 մլրդ 390 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 800 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 590 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 812 514 506 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.3604 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.4400 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ:
03/03/2026
դրամ
Դոլար (USD)
376.99
+0.11
Եվրո (EUR)
436.97
-5.41
Ռուբլի (RUR)
4.8556
-0.0206
Լարի (GEL)
139.8
-0.24
Արծաթ
1146.8
+56.6
16:06 03/03/26
10:50 03/03/26
