ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Փետրվարի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13305113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 592 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 538 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 54 մլն 500 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 912 001 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.3236 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն: