ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 20/05/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` մայիսի 20-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 6 գործարք:
5 գործարք – «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (EMXGB1) 10 000 դրամ անվանական արժեքով 8 400 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 095.79 դրամ: Գործարքների ընդհանուր արժեքը կազմել է 84 804 636 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.6501%:
1 գործարք – «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ (VALTB3) 50 000 դրամ անվանական արժեքով 6 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 45 497 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 272 982 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 18.7652%: