ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ 24.7 ՀԱԶԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ
Հարկային մարմինների կողմից կատարված հարկային ստուգումներն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 75.4%-ով:
Հարկային վարչարարության վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի 11 ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից իրականացվել է 24 750 հարկային ստուգում, որոնց արդյունքում պետական բյուջե առաջադրված լրացուցիչ գումարների ընդհանուր ծավալը կազմել է 30 023.7 մլն դրամ: Այս ցուցանիշը 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 16.4%-ով:
Նշենք նաև, որ միայն այս տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում հարկային մարմինների կողմից իրականացվել է 2 070 հարկային ստուգում, որոնց արդյունքում առաջադրված լրացուցիչ գումարների ընդհանուր ծավալը կազմել է 1 563.6 մլն դրամ: