
ՀՀ ԿԲ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԲԱՆԿԻ 2009Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 1,030,593,539 հազար դրամ, ընդ որում արտարժույթով ակտիվները կազմել են 816,149,321 հազար դրամ, իսկ տեղական արժույթով ակտիվները` 214,444,218 հազար դրամ:
Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմել է 1,000,239,911 հազար դրամ, սեփական կապիտալը` 30,353,628 հազար դրամ: