18/03/2011 17:53
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 16 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 27 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մարտի 7–ից 13-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 27.4 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տրամադրված վարկերի ծավալների անկում: Նշենք, որ փետրվարի 28–ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 47.9 մլն ԱՄՆ դոլար:
19/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.89
-1.1
Եվրո (EUR)
440.42
-0.9
Ռուբլի (RUR)
4.8644
-0.0141
Լարի (GEL)
140.6
-0.41
Արծաթ
1106.1
-8.9
10:51 20/01/26
10:30 20/01/26
18:59 19/01/26
