08/04/2011 13:13
ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՍՏԱՄԲՈՒԼ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 8-11-ը գտնվելու է Ստամբուլում` Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 25-րդ նիստին մասնակցելու համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Միջազգային մոնետար համակարգը. դասեր 19-րդ դարից» և «Մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման մարտահրավերները» թեմաները:
Նիստին ելույթ են ունենալու Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ռանդալ Կրոսները և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր Սևքեթ Փամուկը:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
