Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՀ ԿԲ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԱՐՈՍԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ» ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ
11/03/2011 17:20
Կիսվել

ՀՀ ԿԲ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԱՐՈՍԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ» ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով «Արոսենի հայաստանյան» արծաթե հուշադրամը: Հուշադրամը թողարկվել է “Ծաղիկների գեղեցկությունը” միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:  Հուշադրամի դիմերեսի դաշտի պատկերված են աջում արոսենու ծաղիկները, իսկ կենտրոնում պտուղները: Պատկերից ներքև երկու տողով հորիզոնական նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` “1000” և "ԴՐԱՄ":  Դաշտում նաև առկա են ոճավորված պատկերներ: Աջում եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` “2011”: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և “REPUBLIC OF ARMENIA”:
 
Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են արոսենու ծաղիկները, տերևները և պտուղները: Դաշտի ներքևի աջում մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի և  հարգի պայմանական գրառումը` “Ag 925”: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում լատիներեն մակագրված են  համապատասխանաբար` “ԱՐՈՍԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ” և “Sorbus hajastana”: 
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է “Մայեր” դրամահատարանում (Գերմանիա): 

Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը – 1000 դրամ
Մետաղը և հարգը – արծաթ, 9250 
Զանգվածը – 28,28 գ 
Տրամագիծը – 38,61 մմ 
Որակը – պրուֆ
Դրամաշուրթը – ատամնավոր
Տպաքանակը – մինչև 10000 հատ
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37