ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 3.0℅-ՈՎ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով առաջին եռամսյակի համեմատությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները կրճատվել են 3.0℅-ով` հունիսի 30-ի դրությամբ կազմելով 71 780 600 հազար ՀՀ դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է 26.5℅-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում գրանցվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի ծավալների անկում, մասնավորապես ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները 2009թ. երկրորդ եռամսյակում կրճատվել են 7,7%-ով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով 32 648 512 հազար ՀՀ դրամ, իսկ իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կրճատվել է 2,9℅-ով` հունիսի 30-ի դրությամբ կազմելով 19 961 312 հազար ՀՀ դրամ: