10/03/2011 12:37
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԵԼ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԴՈԼԱՐՈՎ
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր: Այսօր էլ ՀՀ քաղաքացիները շարունակում են առավել շատ վստահել ամերիկյան արժույթին, քան մեր ազգային դրամին և գերադասում են սեփական խնայողությունները պահել առավելապես դոլարով: ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա հունվար ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդների շուրջ 60%-ը արտարժույթով է: Ինչ վերաբերում է արտարժույթով ժամկետային ավանդներին, ապա վերջիններիս տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում կազմում է 79.5%:
Միևնույն ժամանակ, հունվար ամսվա արդյունքներով հայաստանյան ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 56.8%:
Նշենք նաև, որ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը հունվար ամսվա վերջի դրությամբ կազմել է 45,5%:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
