ՀՀ ԿԲ – ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՑՆՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
ՀՀ արժութային շուկան լինելու է բավականին հանգիստ. տեսանելի ցնցումներ չեն սպասվում: Այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման շրջանակներում նշել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը` վստահեցնելով, որ այս շուկայում հնարավոր սպեկուլյատիվ գործարքները սահմանափակվում են նաև կենտրոնական բանկի վարած քաղաքականության արդյունքում: ՀՀ ԿԲ կանխատեսում է, որ այս տարի արժութային շուկայում չեն լինի այնպիսի զարգացումներ և ցնցուներ, որոնք գրանցվել էին 2009-2010 թվականներին: