ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երրորդ նիստը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Սեպտեմբերի 15-ին կայանալիք նիստում մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Նիստի ընթացքում կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան սեպտեմբերի 24-25-ը ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում: