Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է 20%-ՈՎ
13/10/2009 13:42
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է 20%-ՈՎ

ՀՀ նախագահի նստավայրից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մոսկովյան հանդիպումը երկու երկրների ղեկավարների` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպումն էր:

Ողջունելով Հայաստանի Հանրապետության Նախագահին` Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ինչպես եւ պայմանավորվել էինք` շարունակում ենք պարբերական եւ ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում եւ շփվում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Վերջերս հանդիպեցինք Քիշնեւում, քննարկեցինք ԱՊՀ-ի հեռանկարները եւ առկա դժվարությունները, հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շատ բարդ խնդրի շուրջ հանդիպում ունեցանք` Ադրբեջանի Նախագահի մասնակցությամբ: Ես կարծում եմ, որ դա, այս պարագայում ես ի նկատի ունեմ այդ գործընթացում Ռուսաստանի միջնորդական մասնակցությունը, մեր հարաբերությունների շատ կարեւոր չափումներից է: Իսկ այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու ինչպես մեր երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային օրակարգին առնչվող հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ:

Ցավոք սրտի, ճգնաժամը ոչ ոքի չի խնայում եւ մեր ապրանքաշրջանառությունը եւս վերջին ժամանակներս նվազել է, ինչն, իհարկե հաճելի չէ: Ես նայել եմ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվերը, այնտեղ դրամատիկ փոփոխություններ չկան, բայցեւայնպես նշանակալի անկում է` գրեթե 20%: Այն, իհարկե, տհաճ է եւ պետք է մտածել` ինչպես լրացնել այդ բացը, քանի որ առեւտրատնտեսական փոխգործակցության ձեռք բերած տեմպերի պահպանումը կարեւոր է ե”ւ Հայաստանի ե”ւ Ռուսաստանի համար: Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ հարցերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե խոսենք հումանիտար կապերի մասին, ապա Դուք ինքներդ մեծ ներդրում ունեք այդ կապերի զարգացման հարցում: Դուք եղել եք Օրենբուրգում, այցելել եք Դոնի Ռոստով, որքանով տեղյակ եմ պատրաստվում եք այցելել Կալինինգրադ: Մեզ համար շատ հաճելի է, որ Դուք հանդիպումներ եք ունենում մարզերում, շփվում եք Սփյուռքի հետ: Ինձ թվում է, որ այս ամենն օգտակար է մեր հարաբերությունների համար, եւ նմանատիպ կապերը, որոնք ունեն նաեւ տարածաշրջանային բնույթ, ամբողջության մեջ էապես ամրապնդում են նաեւ ռուս-հայկական երկխոսությունը: Ես Ձեզ ջերմորեն ողջունում եմ: Հնարավորություն ունենք բոլոր հարցերի շուրջ խորհրդակցելու»:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն ջերմ խոսքերի եւ հրավերի համար: Վստահարժան քաղաքական երկխոսությունը մեր հարաբերությունների շարժիչ ուժն է: Նման` ոչ ֆորմալ երկկողմ հանդիպումը շատ լավ ձեւաչափ է` քննարկելու մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքն իմ կարծիքով մեզ թույլ է տվել ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերություններում, հումանիտար ոլորտում մոտենալ որակապես նոր քայլերի: Այդ առնչությամբ, կարծում եմ, որ այսօր մեծ եւ հարուստ օրակարգ ունենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում Ձեր անձնական մասնակցության համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Ձեզ` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերություների զարգացման հարցում աջակցության համար: Ռուսաստանի արտգործնախարարի ներկայությունը ստորագրման արարողությանը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է խաղաղության եւ ամուր անվտանգության: Ես ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւ կարծում եմ, որ այսօրվա խոսակցությունը մեծ ներդրում կունենա մեր հարաբերությունների զարգացման գործում»:

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների ողջ համալիրին եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները քննարկել են առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը, միջտարածաշրջանային համագործակցության խորացմանը, էներգետիկայի եւ ռազմատեխնիկական ոլորտում խոշոր նախագծերի իրականացմանը, տարածաշրջանային կազմակերպություններում` ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵվրԱզԵս-ում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու առանձին գործընթացներին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հեռանկարային ներդրումային նախագծերին վերաբերող հարցեր:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6