Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՆՈՎԻՑԿՈՒՆ
16/10/2009 17:34
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՆՈՎԻՑԿՈՒՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն։

Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-ուկրաինական տնտեսական հարաբերություններում կան զարգացման հնարավորություններ ու չօգտագործված մեծ ներուժ։
Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչը կարող է նոր լիցք հաղորդել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Այդ համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը ողջունելի է համարել նաեւ Խարկովի նահանգապետի գլխավորած պատվիրակության նախօրեին կատարած այցը Հայաստան` կարեւորելով համագործակցության խորացումը երկու երկրների մարզերի միջեւ։

Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել է 2009թ. առաջին կիսամյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալի նվազմանը, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը չի համապատասխանում երկրների իրական տնտեսական ներուժին, եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն ընդլայնելու համար, որում մեծ դեր կարող է ունենալ նաեւ Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

Փոխադարձաբար անհրաժեշտ է համարվել համագործակցության ընդլայնումը մեքենաշինության, ավիացիայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության, տրանսպորտի, մշակույթի եւ առողջապահության ոլորտներում։

ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը կխթանի տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ նշել է, որ կան փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ։

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08