Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՆԳՈԶԻ ՕԿՈՆՋՈ-ԻՎԻԼԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԻՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ»
17/10/2009 17:38
Կիսվել

ՆԳՈԶԻ ՕԿՈՆՋՈ-ԻՎԻԼԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԻՇՏ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ»

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Հայստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրին` Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում ու կարեւորում է Համաշխարհային բանկի կառավարիչ- տնօրենի հետ նախորդ հանդիպման արդյունքները։ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հադիպումներն ու այս այցելությունը նոր լիցք կհաղորդեն Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ հարաբերությունների հետագա սերտացմանը։

Վարչապետը հյուրին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկա վիճակն ու խոսել է մեր երկրի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության եւ ՀՀ կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների մասին։

Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունն իրականացնում է ընդլայնողական քաղաքականություն եւ առանձնակի ուշադրություն է դարձնում հակաճգնաժամային բովանդակություն ունեցող այն քայլերին, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվող աջակցությանն ու օժանդակությանը համակարգաստեղծ կազմակերպություններին։ Այդ ամենով հանդերձ, կառավարությունը լիովին կատարում է ստանձնած սոցիալական պարտավորությունները։
Անդրադառնալով տնտեսական զարգացման հեռանկարներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնց հիմնական թիրախը հարկային ու մաքսային վարչարարության բարելավումն է։ ՀՀ վարչապետն ասել է, որ կառավարությունը կարեւորում է այս ոլորտում գործնական աշխատանքի փորձ ունեցող միջազգային փորձագետների ներգրավվումը, ինչը հնարավորություն կտա նկատելիորեն բարելավել վարչարարության որակը։ Հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումները էապես կազդեն տնտեսության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման ու մեր երկրում տնտեսության ստվերայնության կրճատման վրա։ Խոսվել է նաեւ Հայաստանում կորպորատիվ կառավարման ներդրման, կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, արժեթղթերի շուկայի ամրապնդման, կրթության, առողջապահության ու ապահովագրության ոլորտներում իրականացվող քայլերի մասին։

Համաշխարհային բանկի տնօրեն-կառավարիչը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ու դրանց իրականացման վերաբերյալ, եւ նշել, որ Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներն ու Համաշխարհային Բանկ- Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները համագործակցությունը լավ օրինակ են, եւ այդ օրինակը նա հաճախ ներկայացնում է այլ երկրներում` որպես հաջող գործակցության բանաձեւ։

Հայաստանը լավագույններից մեկն է խնդիրներին օպերատիվ արձագանքելու առումով, եւ այս հանգամանքը Համաշխարհային բանկի հետ հարաբերություններում համարվում է կարեւոր բաղադրիչ։ Համաշխարհային բանկի կառավարիչ- տնօրենը աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես հարկային ու մաքսային վարչարարության բարելավման, կառավարման թափանցիկության ու հակակոռուպցիոն ծրագրերին, հավաստելով, որ Հայաստանում գրանցվող առաջընթացը վստահություն է ներշնչում եւ հնարավորություն է տալիս իրականացվելիք նոր ծրագրերի համար ստանալ համակողմանի օժանդակություն։

Ըստ տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլայի, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է, Հայաստանը ճիշտ է արձագանքել դրան, ինչը հույս է ներշնչում, որ երկարաժամկետ հեռանկարում կառավարության տնտեսական քաղաքականությունը հնարավորություն կտա մեր երկրին անցում կատարել ցածր միջին եկամուտ ունեցող պետություններից դեպի բարձր միջին եկամուտ ունեցող երկրների խումբ, եւ այս հարցում թե Համաշխարհային բանկն ու թե Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում են ՀՀ կառավարության ջանքերին։

Տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլան նշել է, որ բարձր է գնահատում ու սատարում է Հայկական աշխարհի հայեցակարգին, քանզի դա ժամանակակից աշխարհում Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններից մեկն է։ Համաշխարհային բանկի կառավարիչը բերել է իր դստեր օրինակն, ով ուսումնառության տարիներին բարեկամացել է բազմաթիվ կարող ու հեռանկարային հայ մասնագետների հետ։

Ի պատասխան համաշխարհային բանկի կառավարիչ- տնօրենի դիտարկման, որ Հայաստանը կարող է հաշվի առնել այլ երկրների արդիականցման փորձը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձառությունները պետք է ոչ թե կրկնօրինակի դրանք, այլ մշակի սեփական հաջողության բանաձեւը, ինչը հնարավորություն կստեղծի մեր երկրի առավել արագ զարգացման համար։

Զրուցակիցներն անդրադարձել են «Կապույտ օվկիանոսի ռազմավարության» (“Blue ocean strategy”) կիրառմանը։ Այն ժամանակակից ռազմավարություն է, որ հնարավորություն է տալիս ձեւավորել ապրանքների ու ծառայությունների նոր «չնվաճված» շուկաներ։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Համաշխարհային բանկի կառավարիչ- տնօրենը նշել է, որ կազմակերպությունը շահագրգիռ է դրա շարունակականությամ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին պարտքի վերակառուցմանը Համաշխարհային բանկի աջակցության հնարավորությունը։ Այդ աջակցությունը թույլ կտա թեթեւացնել պարտքի սպասարկման բեռը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Համաշխարհային բանկի կառավարիչ- տնօրենն այնուհետեւ ներկա են եղել Համաշխարհային բանկի երեւանյան նոր գրասենյակի բացման արարողությանը։

Վարչապետը տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլայի հետ շրջել է կազմակերպության նորաբաց գրասենյակում, ծանոթացել է աշխատանքային պայմաններին ու շնորհավորական խոսք է ուղղել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աշխատակիցներին նորամուտի առիթով։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98