25/07/2008 18:24
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ "ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ" ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հրավիրել է քննարկում` Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի ՙԳերազանցության կենտրոն՚ համազգային նախագծի շուրջ: Քննարկմանը հրավիրվել են ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի ղեկավարները, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Երեւանի քաղաքապետը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության, Հայաստանի ձեռնարկատերերի միության, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահները, ՙՀայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի՚ ղեկավարը եւ մասնավոր հատվածի ու հասարակական կազմակերպությունների շուրջ 50 այլ ներկայացուցիչներ:
Վարչապետը կարեւորել է համազգային վերոնշյալ նախագծի մշակմանն ու իրականացմանը մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը: Նախագծի վերաբերյալ իր ներածական խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.
Գիտեք, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական իրավիճակը, բիզնես միջավայրի պայմանների բարելավումն ունի էական նշանակություն: Մենք պետք է հասնենք նրան, որ բիզնես միջավայրը Հայաստանի Հանրապետությունում լինի մեր հարաբերական առավելությունը, եւ դա պետք է առաջին հերթին իրենց վրա զգան Հայաստանի Հանրապետության տարածքում բիզնեսով զբաղվող բոլոր սուբյեկտները, նաեւ` ոչ ռեզիդենտները, այսինքն` օտարերկրյա բիզնեսմենները: Նրանք պետք է առարկայական տեսնեն, որ Հայաստանում բիզնես միջավայրը, գործարարությամբ զբաղվելու ենթակառուցվածքները ունեն առավելություն` այլ երկրների հետ համեմատած: Մենք այլընտրանք չունենք: Մենք պետք է կարողանանք այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի բիզնեսով զբաղվելու ծախսատարությունը, վարչարարությունը փոխհատուցի այն հարաբերական թույլ կողմերը, որ մենք ունենք, մասնավորապես` տրանսպորտային կոմունիկացիաները, աշխարհագրական դիրքը, քանի որ մենք չունենք ելք դեպի ծով, եւ հասկանալի է, որ տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը պարտավորեցնում է մեզ առավել ուշադիր լինել հենց կանոնների, վարչարարության, հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումների վրա: Գաղտնիք չէ ձեզ համար, որ մենք սկսել ենք չափազանց մի կարեւոր գործընթաց, այն է` որակապես արդիականացնել հարկային եւ մաքսային վարչարարությունը ՀՀ-ում: Մենք քաջ գիտակցում ենք, որ դա բարդ խնդիր է, որովհետեւ առնչվում է տասնյակ հազարավոր սուբյեկտների հետ, որովհետեւ մենք պարտավորված ենք փոխել ինչպես հարկային եւ մաքսային ծառայության աշխատողների վարքագիծը, այնպես էլ տասնյակ հազարավոր տնտեսություն վարող սուբյեկտների վարքագիծը: Եվ հասկանալի է, որ մեկ-երկու օրվա ընթացքում այն փոխելը չափազանց դժվար խնդիր է: Բայց մենք, ձեզ հետ միասին, պետք է անցնենք մի ճանապարհ, որի արդյունքում հարկային եւ մաքսային մարմինների հետ շփումները լինեն քիչ ծախսատար, լինեն էֆեկտիվ, պարզ եւ հասկանալի, իսկ դա նշանակում է, որ գործողությունները պետք է լինեն երկկողմ:
Ծրագիրը, որը մենք մշակել եւ ներկայացրել ենք ձեր դատին` հստակ է: Եվ մեզանից պահանջվում է վճռականություն, հետեւողականություն, որպեսզի այդ ծրագիրը դառնա իրականություն, որի համար անհրաժեշտ է նաեւ համագործակցություն: Իհարկե, գերազանցության կենտրոնի բաղադրիչներն ավելի բազմազան են, քան մեր հարկային եւ մաքսային վարչարարությանը, եւ նպատակ ունենալով ձեզ հնարավորություն տալ, որ ավելի մանրակրկիտ ծանոթանաք այս նախագծի հետ, փաստաթղթերը ձեզ նախապես ուղարկվել են գրավոր ձեւով: Հուսով եմ, որ ծանոթ եք փաստաթղթին, եւ այսօր մենք կարող ենք ձեզ հետ միասին բովանդակալից քննարկել` արդյո±ք այն միջոցառումները, որոնք նկարագրված են, այն թիրախները, որ կառավարությունն իր առջեւ դնում է, մենք ձեզ հետ կարո±ղ ենք դարձնել իրականություն, թե± ոչ, եւ եթե կան խնդիրներ, որոնք են այդ խնդիրները, որ միասին պետք է դարձնենք մեր համատեղ քննարկման առարկա՚:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն, այնուհետ, ներկայացրել է Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի ՙԳերազանցության կենտրոն՚ համազգային նախագծի կառուցվածքը եւ տրամաբանությունը, որի շուրջ քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները, նաեւ` հարցեր ուղղել զեկուցողին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկման ավարտին նախ շնորհակալություն է հայտնել շահագրգիռ եւ ակտիվ մասնակցության, հնչած դիտողությունների եւ առաջարկությունների համար, որոնք ներկայացվել են նաեւ գրավոր, ապա ամփոփել քննարկումը.
ՙԱյս փաստաթղթում մենք չենք կարող տնտեսական ոլորտի բոլոր հարցերի պատասխանը տալ: Փաստաթղթի նպատակը` բիզնես միջավայրի բարելավումն է: Եվ այն խնդիրները, որոնք վերաբերում են կառավարության գործունեությանը, կառուցվածքային խնդիրներին, ժողովրդական տնտեսության կառուցվածքին, առաջնահերթություններին, որոշակի նախագծերի, բնականաբար, փաստաթղթում ներառված չեն եւ չէին կարող ներառված լինել: Այս քննարկումից ինձ համար բացահայտեցի այն խնդիրը, որ անհրաժեշտություն կա, թերեւս, առանձին քննարկման թեմա եւս դարձնել հանրային ուշադրության առարկա, այն է` Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքը, առաջնահերթությունները, ներդրումների համար ստեղծված մեխանիզմները, պետության մասնակցությունը, որտե±ղ են ոլորտներն ամբողջությամբ ներկայացվում մասնավորի ընտրությանը: Այսինքն, երբ մասնավորն ինքն է որոշում իր նախապատվությունները: Հաշվի առնելով, որ հարցադրումները բազմաթիվ են, մենք կկազմակերպենք առանձին քննարկում այդ խնդիրների վերաբերյալ, կնախապատրաստենք շնորհանդեսային նյութ, որտեղ կառավարության տեսակետները կշարադրենք այդ հարցերի շուրջ եւ ձեզ կհրավիրենք հարցի քննարկմանը:
Այժմ գերազանցության կենտրոն համազգային նախագծի վերաբերյալ. մենք, երեւի թե, երկու շաբաթվա ընթացքում կփորձենք ձեր բոլոր գրավոր եւ բանավոր առաջարկություններն ամփոփոել, փաստաթուղթը վերախմբագրել` հաշվի առնելով այդ առաջարկությունները: Եվ վերջնական փաստաթուղթը հաստատեվլուց հետո, կտեղակայվի կառավարության ինտերնետային կայքում ու դուք բոլորդ հնարավորություն կունենաք նաեւ վերջնական տարբերակի հետ ծանոթանալ: Ընթացքում կարող եք շարունակել ձեր առաջարկությունները եւ դիտողությունները մեզ ներկայացնել, որովհետեւ դրանք մշտապես մեզ համար հետաքրքրական են եւ օգտակար՚:

07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
Արծաթ
455.51
-0.11
16:10 07/07/25
16:02 07/07/25
12:14 07/07/25