Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2008-Ի ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՍՐՎԵԼ Է
17/11/2009 19:08
Կիսվել

2008-Ի ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՍՐՎԵԼ Է

Հայաստանը 2008-ի համեմատ կոռուպցիայի առումով զիջել է իր դիրքերը:  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով Հայաստանի 2009թ-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմում է 2,7: 2008թ-ի համեմատ Հայաստանը այն զիջել է իր դիրքերը. նախորդ տարվա տվյալներով այն 2,9 էր:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանն այսօր լրագրողներին ասաց, որ 2009թ-ին կազմակերպության ցուցակում ընդգրկված 180 երկրներից 129-ի ԿԸՀ-ի արժեքները 5-ից ցածր են 0-10 սանդղակով, որտեղ 0 բացարձապես կոռումպացված, իսկ 10-ը` բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է: Համաթվով չափվում է տվյալ երկրի հանրային ոլորտի կոռումպացված լինելու աստիճանի ընկալումը: Այն կազմված է 10 հեղինակավոր կազմակերպությունների կողմից փորձագետների եւ գործարարների շրջանում իրականացված 13 ուսումնասիրություններից ստացված համաթվերի համակցությունից:

Կոռուպցիայի մակարդակը բարձր է հատկապես այն պետություններում, որոնք տուժել են պատերազմից կամ որտեղ շարունակվում են զինված հակամարտությունները, օրինակ` Սոմալին` 1,1, Աֆղանստանը` 1,3, Մյանման` 1,4 եւ Սուդանն ու Իրաքը` յուրաքանչյուրը 1,5 համաթվերով: Կոռուպցիայի ընկալման համաթիվն ամենաբարձրն է Նոր Զելանդիայում` 9,4, Դանիայում` 9,3, Սինգապուրում ու Շվեդիայում` 9,2, եւ Շվեյցարիայում` 9: Այդ թվերը արտացոլում են այդ երկրներում առկա քաղաքական կայունությունը, շահերի բախումը կարգավորող մեխանիզմները եւ հստակ գործառույթների հիման վրա գործող հանրային ինստիտուտները: 

Տարածաշրջանում առաջընթաց արձանագրել են Վրաստանը, որի ԿԸՀ-ն 3,9-ից աճել է մինչեւ 4,1 եւ Ադրբեջանը` 1,9-ից 2,4: Թուրքիայում եւ Իրանում արձանագրվել է նահանջ` ԿԸՀ-ն  կազմելով 4,4 եւ 1,8:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08