Պաշտոնական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԽՍՏԱՊԱՀԱՆՋ ԼԻՆԵՆՔ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
09/12/2009 15:37
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԽՍՏԱՊԱՀԱՆՋ ԼԻՆԵՆՔ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողովին, որը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի եւ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ։

Իր ելույթում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Ինչպիսի՞ն է մեր կառավարության ռազմավարությունն այս չարիքի դեմ պայքարելու համար։ Այն պայմանականորեն բաժանում եմ երեք կարեւոր հատվածների. առաջինն իշխանավորներն են` ես եւ իմ գործընկերները։ Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Երկրորդ կարեւորագույն ուղղությունը կառուցվածքային բարեփոխումներն են, որ առնչվում են պետական կառավարման մարմիններին։ Հակակոռուպցիոն մեր պայքարի երրորդ ուղղությունը հասարակական տրամադրություններն են։ Մենք կարիք ունենք լուրջ փոփոխությունների, որովհետեւ արձանագրում ենք, որ հասարակությունն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ։ Մեր հասարակությունը հանդուրժողական է կոռուպցիայի նկատմամբ»։

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության կողմից ընդունված «Հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը», «Դատախազությունն ընդդեմ կոռուպցիայի» վերջերս հրատարակված գիրքը, ինչպես նաեւ Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի գործունեությունը Հայաստանում։ Համաժողովի ընթացքում հրապարակվել են նաեւ այս տարվա աշնանը հանրապետության բնակչության շրջանում անցկացված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները, որը կազմակերպել էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը։

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69