30 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ
"ՀՀ բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է նաեւ 2008թ. իր պահուստային ֆոնդից 2008թ. ինն ամսում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հատկացնել` 29 մլն 970 հազար դրամ` ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրով նախատեսված աշխատանքների հրապարակայնության ապահովման գծով 2008թ. ընթացքում կատարվելիք միջոցառումների իրականացման համար: Որոշմամբ 5 մլն 309.3 հազար դրամ է հատկացվել նաեւ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` վերջինիս կողմից տնտեսությունում փաստաթղթավորման խնդիրների հետազոտության անցկացման գծով կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով: