Պաշտոնական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 379.50-0.50
EUR BUY - 444.00-2.00 EUR SELL - 449.50-2.00
OIL:  BRENT - 66.02+0.33 WTI - 61.90+0.34
COMEX:  GOLD - 4790.00+3.33 SILVER - 81.70+5.26
COMEX:  PLATINUM - 2153.00+6.89
LME:  ALUMINIUM - 3056.00-2.80 COPPER - 12891.50-2.02
LME:  NICKEL - 16827.00-6.28 TIN - 46591.00-10.32
LME:  LEAD - 1963.00-2.29 ZINC - 3323.50-2.31
FOREX:  USD/JPY - 155.38+0.30 EUR/GBP - 1.1814-0.34
FOREX:  EUR/USD - 1.1814-0.34 GBP/USD - 1.3689-0.02
STOCKS RUS:  RTSI - 1132.34-2.18
STOCKS US: DOW JONES - 49407.66+1.05 NASDAQ - 23592.11+0.56
STOCKS US: S&P 500 - 6976.44+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 54720.66+3.92 TOPIX - 3645.84+3.10
STOCKS CHINA:  HANG SENG - 26834.77+0.22 SSEC - 4067.74+1.29
STOCKS EUR:  FTSE100 - 10341.56+1.15 CAC40 - 8181.17+0.67
STOCKS EUR:  DAX - 24797.52+1.05
03/02/2026  CBA:  USD - 378.44-0.59 GBP - 516.76-2.62
03/02/2026  CBA:  EURO - 446.07-3.76
03/02/2026  CBA:  GOLD - 57365-3344 SILVER - 997.4-260.1
05/09/2008 16:24
Կիսվել

ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ 15 ԵՐԿՐՆԵՐԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

Լրագրողների այցը կազմակերպվել էր Եվրահանձնաժողովի հատուկ ծրագրի շրջանակներում` Եվրամիության երկրների լրագրողների համար տեղեկատվական բրիֆինգներ կազմակերպելու նպատակով. լրագրողների առանձին խմբեր այցելում են Եվրամիության հարևան պետություններ և լուսաբանում այդ երկրներում Եվրամիության հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև այդ երկրների տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացումները: Լրագրողները ներկայացնում էին  Բելգիայի "De Standaard",  Գերմանիայի "Deutsche Welle", ինչպես նաև Իտալիսայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի և Եվրամիության անդամ այլ երկրների հեղինակավոր լրատվամիջոցներ:
Հայաստանյան այցի շրջանակներում հանդիպումներ էին նախատեսված մի շարք գերատեսչությունների ղեկավարների, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խոշոր գործարարների և հասարակական-գիտական օղակների ներկայացուցիչների հետ: Քանի որ լրագրողների լուսաբանման առանցքում Հայաստանի միջազգային առևտուրն  ու ներքին անվտանգությունն էր, մասնավորապես` ապրանքաշրջանառությանն  առնչվող հարցերը, ուստի հանդիպում էր կազմակերպվել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ:  
Լրագրողներին, հատկապես Գերմանիայի "Deutsche Welle" լրատվամիջոցի թղթակցին  հետաքրքրում էր վրաց-օսական հակամարտության վերջին շրջանի զարգացումների անդրադարձը մեր երկրի ապրանքաշրջանառության ծավալների վրա: Գ. Խաչատրյանն ի պատասխան նշեց, որ Հայաստան տեղափոխվող ապրանքների 70 տոկոսը ներմուծվում է հայ-վրացական սահմանային կետերով, ուստի բնական է, որ հարևան երկրում ծավալված վերջին իրադարձությունները չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չթողնել. "Այդ ժամանակահատվածում 8-10 անգամ նվազել է արտաքին ապրանքաշրջանառությունը, հետևաբար` որոշակի դժվարություններ են առաջացել նաև պետբյուջե մուտքերի ապահովման մասով, սակայն, բարեբախտաբար, վիճակն արագորեն կարգավորվում է":
Սլովակիայի ներկայացուցչին մասնավորապես հետաքրքրում էր Վրաստանի հետ ազատ մաքսային գոտի կամ միասնական սահման ունենալու հավանականությունը: Գ. Խաչատրյանը, վկայակոչելով  Վրաստանի մաքսային ծառայության հետ արդյունավետ համագործակցությունը, տեղեկացրեց, որ մինչ վերջին իրադարձությունների զարգացումը  նախատեսվում էր աշխատանքներ ծավալել` Վրաստանի հետ միասնական սահման ունենալու ուղղությամբ: Սակայն այդ աշխատանքները հետաձգվեցին հարևան երկրում ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով. "Ձեր հարցը տեղին է և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ",- լրագրողին վստահեցրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահը:
Ինչպե՞ս են Հայաստանի մաքսային մարմինները պայքարում մաքսանենգության դեմ և վերջին տարում արձանագրվել են արդյոք թմրանյութերի մաքսանենգության դեպքեր: Հատկապես այս հարցերն էին հետաքրքրում Ֆինլանդիայի և Բուլղարիայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Անդրադառնալով նշված հարցերին` Գ.Խաչատրյանը նկատեց, որ մաքսանենգությունը բոլոր երկրներում էլ ամենացավոտ հիմնախնդիրներից է: Բնականաբար Հայաստանում ևս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մաքսանենգության դեմ պայքարին.
"Այդ պատճառով մենք մշակել ենք պայքարի նոր մեխանիզմներ. մասնավորապես, անհրաժեշտ արդյունք ապահովելու համար, այս տարվանից արդեն մենք միանշանակ խրախուսում ենք մաքսանենգության դեպք հայտնաբերած տեսուչին` միանվագ պարգևատրումով. այս գործելաոճը միաժամանակ հստակեցնում և ի ցույց է դնում յուրաքանչյուր տեսուչի կատարած կոնկրետ աշխատանքը: Ինչ վերաբերում է թմրանյութերի մաքսանենգության դեպքերին, ապա վերջին երկու ամսվա ընթացքում թմրանյութերի ապօրինի ներկրման դեպքեր ենք կանխել "Զվարթնոց" օդանավակայանում: Մեծ խմբաքանակներով թմրանյութերի ներկրման 5 դեպք էլ կանխել ենք հայ-իրանական սահմանին":
Լրագրողներին նաև հետաքրքրում էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, ինչին ի պատասխան` Գ. Խաչատրյանը նշեց, որ "կոռուպցիան կարող է խնդիր լինել ցանկացած համակարգի համար, եթե դրանց դեմ պայքարի անհրաժեշտ մեխանիզմներ չեն մշակվում": Կոնկրետ Հայաստանի մաքսային համակարգն արդեն մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական մեխանիզմներ, որոնցից թերևս ամենակարևորը էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ընդլայնումն ու բրոքերային ինստիտուտի ներդրումն է: Այսօր արդեն գործարար միջավայրի ներկայացուցիչները հնարավորություն ունեն հայտարարագրումն իրականացնել անմիջապես իրենց գրասենյակներից: Արդյունքում նվազում է տնտեսվարող-մաքսավոր շփումը, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր նախապայմաններից է: Գ. Խաչատրյանն այդ համատեքստում հատկապես կարևորեց TWM ծրագրի ընդլայնումը, որը  համակարգում ներդրվել է  տարեսկզբին և ընձեռում է լայն հնարավորություններ` ամբողջ համակարգը էլեկտրոնային կապուղիներով  կառավարելի դարձնելու համար. "Սեպտեմբերի վերջին մենք հյուրընկալելու ենք TWM ծրագրի  շվեյցարական գրասենյակի մասնագետներին, որոնց հետ նախատեսում ենք ընդլայնել ինֆորմացիոն և կառավարման համակարգերի աշխատանքներն այդ ծրագրի միջոցով":
Երկրի մաքսային համակարգին, ինչպես նաև կառույցում իրականացվող բարեփոխումներին տեղում ծանոթանալու նպատակով` հանդիպումից հետո լրագրողներն ուղևորվել են հայ-վրացական սահման` Բագրատաշենի մաքսակետ:
03/02/2026
դրամ
Դոլար (USD)
378.44
-0.59
Եվրո (EUR)
446.07
-3.76
Ռուբլի (RUR)
4.925
-0.0206
Լարի (GEL)
140.62
-0.13
57365
-3344
Արծաթ
997.4
-260.1