ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ, որը ղեկավարում էր Մարտա Կաստելո-Բրանկոն: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, հարկաբյուջետային ոլորտում իրականացվող քայլերը և երկրի տնտեսությանն առնչվող այլ հարցեր: ԱՄՀ առաքելությունը ՀՀ կառավարության հետ բանակցության արդյունքում պատրաստվում է հստակեցնել ԱՄՀ օժանդակությամբ իրականացվելիք նոր ծրագրի պայմանները: Ծրագիրն ուղղված է լինելու հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարելագործմանը, հարկային վարչարարության և քաղաքականության բարելավմանը և այլ խնդիրների իրականացմանը: