ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ կառավարական պատվիրակության այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Արցախի կառավարությունների փոխգործակցության կապակցությամբ` այն համարելով ծրագրված աշխատանքների հաջող իրականացման կարեւոր նախապայմաններից մեկը։ Միեւնույն ժամանակ երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակական խորացման, Հայաստանի Հանրապետության մարզերի եւ ԼՂՀ շրջանների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման կարեւորությունը։