Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻՆ
24/09/2008 14:59
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հանդիպման սկզբում դեսպան Օննո Էլդերենբոսը նախ շնորհավորել է ՀՀ կառավարության ղեկավարին եւ ամբողջ հայ ժողովրդին` ՀՀ անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ վարչապետն ու Նիդերլանդների Թագավորության դեսպանը խոսել են հայ-հոլանդական երկկողմ հարաբերությունների, ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի «Հոլանդական խմբի» շրջանակներում երկու երկրների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցության հարցերի եւ այդ համատեքստում` ՀԲ-ի ու ԱՄՀ-ի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով, Տիգրան Սարգսյանի Վաշինգտոն առաջիկա այցի ընթացքում քննարկվելիք հարցերի, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում գործակցության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով, ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է Երեւանում Նիդերլանդների Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության բացումը, նշելով, որ 2008թ. փետրվարից Հաագայում արդեն գործում է ՀՀ հյուպատոսական ներկայացուցչություն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձր գնահատելով եւ Հայաստանի տնտեսության համար օգտակար համարելով Նիդերլանդների կողմից մինչ այժմ մեր երկրին հատկացված ամենամյա զարգացման պաշտոնական աջակցությունը (տարեկան շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար), անհրաժեշտ է համարել այդ օժանդակության շարունակումը, նշելով, որ հատկապես մասնավոր հատվածի խթանմանը նպատակաուղղելու դեպքում, այն բավականին արդյունավետ կլինի: Հայաստանը միջին եկամտի ստորին շեմն ապահովող երկրների շարքը դասվելուց հետո, ընթացիկ տարում դադարեցված այդ օժանդակության տրամադրման խնդիրը եւս, ըստ Տիգրան Սարգսյանի, իր վաշինգտոնյան այցելության ընթացքում քննարկվելիք հարցերի օրակարգում է: Դեսպան Օննո Էլդերենբոսի հավաստմամբ, Նիդերլանդներն ավարտելով ուղղակի աջակցությունը ՀՀ պետբյուջեին, մինչեւ 2010թ. շարունակելու է ՀԲ-ի` արդարադատության համակարգի բարեփոխման ծրագիրը եւ նույն բանկի համաֆինանսավորմամբ իրագործվող ԶՀԳ-ին տրամադրվող աջակցությունը:

ՀՀ վարաչպետը եւ Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են նաեւ 2007թ.-ից "Հայփոստ" ընկերության հավատարմագրային կառավարումն ստանձնած հոլանդական "Հայփոստթրասթ" ընկերության գործունեությանը, հայաստանյան շուկայում հոլանդացի գործարարների հնարավոր ներդրումներին, որոնք ի թիվս մի շարք հեռանկարային ոլորտների, զրուցակիցների կարծիքով, կարող են ներառել նաեւ բանկային ոլորտը: Վարչապետը, այս առումով, կարեւորել է Հոլանդիայի Փոստային բանկի գործունեության փորձի փոխանցումը:

Խոսելով ԵՀՔ շրջանակներում համագործակցության մասին, Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն մեր երկրի համար նոր հնարավորություններ է բացում: Նա այդ գործակցության առանցքային խնդիրներից է համարել ազատ առեւտրի հաստատմանն ու ԵՄ երկրների մուտքի արտոնագրի դյուրացման ուղղությամբ աշխատանքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ աշխարհում ֆինանսական ճգնաժամի հետեւանքների, Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության, վրաստանյան հայտնի իրադարձությունների հետեւանքով Հայաստանի կրած շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական վնասի վերաբերյալ հարցերին, ինչպես նաեւ արտահանման, ներմուծման հետ կապված, մեր երկրի ներկայիս տրանսպորտային դժվարություններին ու դրանց հաղթահարման ուղղությամբ Նիդերլանդների Թագավորության եւ շահագրգիռ այլ երկրների ու կազմակերպությունների հնարավոր աջակցությանը:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98