Պաշտոնական

USD BUY - 384.00-0.50 USD SELL - 387.00+1.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 452.00+3.50
OIL:  BRENT - 67.90-0.16 WTI - 65.17-0.12
COMEX:  GOLD - 3352.30+0.30 SILVER - 36.36+1.34
COMEX:  PLATINUM - 1375.30+4.33
LME:  ALUMINIUM - 2588.50+1.53 COPPER - 9667.50+0.35
LME:  NICKEL - 14804.00-1.38 TIN - 32693.00+0.03
LME:  LEAD - 2003.00+0.55 ZINC - 2687.00+2.15
FOREX:  USD/JPY - 144.92-0.03 EUR/GBP - 1.1684+0.60
FOREX:  EUR/USD - 1.1684+0.60 GBP/USD - 1.37+0.67
STOCKS RUS:  RTSI - 1124.30+1.92
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.00 NASDAQ - 19630.97+0.00
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38942.07+0.39 TOPIX - 2782.24+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24474.67+1.23 SSEC - 3455.97+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04+0.00 CAC40 - 7537.57+0.00
STOCKS EUR:  DAX - 23269.01+0.00
25/06/2025  CBA:  USD - 385.29-0.33 GBP - 524.23-0.6
25/06/2025  CBA:  EURO - 447.17-0.11
25/06/2025  CBA:  GOLD - 40909-1003 SILVER - 446.75-1.19
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը
03/03/2021 12:47
Կիսվել

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։ Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։

25/06/2025
դրամ
Դոլար (USD)
385.29
-0.33
Եվրո (EUR)
447.17
-0.11
Ռուբլի (RUR)
4.915
-0.0137
Լարի (GEL)
141.47
-0.12
40909
-1003
Արծաթ
446.75
-1.19