Պաշտոնական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
09/10/2008 11:05
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

Ներսես Երիցյանը շնորհավորել է տիկին Յովանովիչին իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսելու կապակցությամբ և, մաղթելով արդյունավետ գործունեություն`հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները նորանշանակ դեսպանի գործունեության ժամանակաշրջանում կստանան նոր որակ և բովանդակություն:

Տիկին դեսպանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերի վերաբերյալ` ընդգծելով վերջին շրջանում հատկապես գործարար կապերի զարգացման և ընդլայնման միտումները:

Զրույցի ընթացքում Մարի Յովանովիչը հետաքրքրվել է Էկոնոմիկայի նախարարության առջև դրված գերակա խնդիրներով և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններով։

Ներսես Երիցյանն ԱՄՆ դեսպանին համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության և մասնավորապես Էկոնոմիկայի նախարարության առաջնահերթ խնդիրները, տեղեկացրել իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին: Նախարարը նշել է, որ չափազանց կարևորում է Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի (միջկառավարական հանձնաժողովի) նիստի անցկացումը, որը նախատեսվում է ս. թ. նոյոմբերի վերջին` Վաշինգտոնում:

Զրույցի ընթացքում Ներսես Երիցյանը տիկին դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ
կառավարությունն իրականացնում է թիմային աշխատանք`ուղղված Հայաստանի գլոբալ մրցունակության բարձրացմանը: Եվ հենց այդ նպատակի համար ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության խորհուրդը մշակել է ռազմավարություն, համաձայն որի Հայաստանը ձգտելու է գերազանցության հասնել կրթության, առողջապահության, ֆինանսների, գործարար միջավայրի ձևավորման և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ջանքեր է գործադրելու է Եվրոպայի հետ կնքել ամբողջական Ազատ առևտրի պայմանագիր:

Տիկին Յովանովիչի հարցին ի պատասխան, նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից առանձնացված 9 առաջնային ոլորտները, այն է. կառավարում, էլեկտրոնային հասարակություն, ինովացիաներ, բարձրակարգ ծառայություններ, տարածաշրջանային զարգացում, ինչպես նաև գիտելիքի վրա հիմնված տնտեսության համար համապատասխան տեխնիկական ենթակառուցվածքների ապահովում:

Հանդիպման ավարտին ԱՄՆ նորանշանակ դեսպանը դրական է արտահայտվել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած ծրագրերի վերաբերյալ` մաղթելով որ դրանք հաջողությամբ իրականացվեն:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58