
ԵԱՏՀ ՏՏ հարցերով նախարարի պաշտոնում Գեղամ Վարդանյանին կփոխարինի Վարոս Սիմոնյանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը ՀՀ կառավարությանը հայտնել է իր լիազորությունների դադարեցման մտադրության մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
«Հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են Գեղամ Վարդանյանի՝ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները:
Վերոնշյալ որոշումները ներկայումս գտնվում են ստորագրման փուլում և ուժի մեջ կմտնեն ու կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ղեկավարների ստորագրումից հետո»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի տրամադրած պատասխանի մեջ:
10:30 05/07 | Առք | Վաճառք |
AMD / USD | 405.00 | 409.00 |
AMD / EUR | 419.00 | 428.00 |
AMD / RUR | 7.04 | 7.50 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով