26/09/2011 17:36
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի և Կալիֆորնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում Նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետության հզորացման: Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաև Հայաստանի քաղաքացիների ներուժը: Նախագահի խոսքով, Հայաստանի անկախացումից ի վեր եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Խոսել միայն բացթողումների մասին, ըստ Հանրապետության ղեկավարի, նշանակում է պատասխանատվությունը սեփական ուսերից գցել ուրիշի ուսերին: «Մենք տերն ենք և՛ բացթողումների, և՛ ձեռքբերումների»,-ասել է Նախագահ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, անշուշտ, այդ ներուժն ամբողջությամբ օգտագործելու դեպքում կարող էինք ունենալ ավելի շատ ձեռքբերումներ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ գործարարներին՝ անցած քսան տարիների ընթացքում հայրենիքի հզորացմանն ուղղված իրենց գործունեության համար: «Հույս ունեմ, որ ընդհանուր ջանքերով մենք տեսանելի ապագայում ունենալու ենք մի երկիր, որով բոլորս միասին հպարտանալու ենք»,-ասել է Նախագահը:
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
17:31 13/12/24
16:13 13/12/24
14:47 13/12/24