Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
13/01/2012 16:51
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 13-ին, աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:

Հանրապետության ղեկավարը մասնակցել է մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ համայնքում կառուցվող «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը: Այստեղ Նախագահին ներկայացրել են ընկերության գործունեության արդյունքներն ու այդ տարածքում ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերը

Նշվել է, որ գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը: Այն համալրելու է բնական հյութերի արտադրությամբ զբաղվող «Նոյան»-ի արտադրատեսականին և պատրաստելու է մանկական սննդի արտադրության համար անհրաժեշտ խյուսեր և խտանյութեր, ինչպես նաև տոմատի և կարմիր պղպեղի մածուկ: Բարձրակարգ սարքավորումների, արտադրվող խտահյութերի որակի և բարեկարգ աշխատանքային պայմանների շնորհիվ՝ կառուցվող գործարանը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին: Գործարանը և՛ արտադրամասերի, և՛ պահեստների տարածքներով պահանջարկի աճի դեպքում հնարավորություն ունի կրկնապատկելու իր արտադրանքը՝ կայուն հումքային բազայի առկայության շնորհիվ:

Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Վանանդի միջնակարգ դպրոց: Նախագահը շրջել է դպրոցի հիմնանորոգված մասնաշենքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ավարտական փուլին: 1986թ. կառուցված դպրոցի 1-ին մասնաշենքի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ և համայնքի համաֆինանսավորմամբ: Դպրոցին տրամադրվել են նաև համակարգիչներ և լաբորատոր սարքավորումներ:

Մարզի Էջմիածնի վարչական տարածքում Նախագահն այցելել է «Ամստեր ֆլաուերս» և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ ևս, շրջել է սնկի արտադրամասի ընդլայնման նպատակով կառուցվող տարածքում և նորակառույց ջերմոցային տնտեսությունում: Սերժ Սարգսյանը վերոնշյալ ձեռնարկություններ այցելել էր նաև անցյալ տարվա ապրիլին՝ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Նախորդ այցի ընթացքում այս ձեռնարկություններում Նախագահին ներկայացնելով ապագա ծրագրերը՝ նշել էին, որ «Բիգա» ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել սնկի արտադրամասը, իսկ «Ամստեր ֆլաուերս»-ը կառուցել նոր տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ:

Ներկայացնելով այդ ուղղությամբ արդեն կատարված աշխատանքները՝ նշվել է, որ «Ամստեր ֆլաուերս» ընկերության կողմից նախաձեռնած ջերմոցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտված են և առաջին արտադրանքի թողարկումը նախատեսվում է ս.թ. հունվարի 20-ից: Ջերմոցը նախագծվել և կառուցվել է եվրոպական ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, սարքավորումները և համակարգչային տեխնիկան եվրոպական արտադրության են: Իսկ «Բիգա» ընկերությունը սնկի արտադրության երկրորդ գործարանի շինարարությունն սկսել է ս.թ. հունվարից, որը նախատեսում է ավարտել սեպտեմբերին: Նշվել է, որ երկրորդ գործարանի կառուցման արդյունքում կավելանան «Բիգա»-ի արտադրանքի և՛ ներքին շուկայում վաճառքի, և՛ արտահանման ծավալները:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2