Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
17/01/2012 19:25
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին:Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև համալսարանի 2011թ. եկամուտների և ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը: 

Մինչ օրակարգին անցնելը, Նախագահն անդրադարձել է տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների և երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված և հաջողությամբ իրականացվող մի քանի ծրագրերի. «Առաջին այդպիսի ծրագիրը եղավ արտասահմանյան 20 առաջնակարգ բուհերում սովորող հայ երիտասարդների ուսման վարձերի հոգսը հոգալը, և այսօր 148 երիտասարդներ, ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են: 

Երկրորդ այդպիսի ծրագիրը երիտասարդ գիտնականների, մանկավարժների, դասախոսների, նկարիչների, լրագրողների համար բնակարանային ապահովման ծրագիրն է, որի մի մասն արդեն իրականացվել է: Մինչև 2013թ. մայիս ծրագրի այդ փուլը կավարտենք, որի արդյունքում 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով: Հաջորդ ծրագիրը երիտասարդ գիտնականների համար մի հիմնադրամի ստեղծումն էր, որի մասին նրանց հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել ենք, և այդ ծրագիրն արդեն գտնվում է իրականացման փուլում: Բացի այն ծրագրերից, որոնք իրականացնում է պետությունը, այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա երիտասարդ գիտնականների համար: 

ԵՊՀ մյուս այդօրինակ ծրագիրը լաբորատորիաների վերազինումն էր: Այս ուղղությամբ մենք մեր պարտավորությունները կատարել ենք և սպասում ենք նոր առաջարկությունների»,-ասել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ ցանկը կարելի է շարունակել՝ թվարկելով ևս մի շարք ծրագրեր, սակայն կարևորը դրանց քանակը չէ, այլ այն, որ համալսարանի կոլեկտիվը, ուսանողները, դասախոսները չեն սահմանափակվում միայն ներբուհական խնդիրներով: Նախագահը նշել է, թե ուրախ է, որ հանդիպումների ժամանակ բարձրացվում են հարցեր, որոնք կենսական են և կարևոր նաև ընդհանուր կրթության և գիտության համար: Երիտասարդների հետ հանդիպումները օգտակար և արդյունավետ համարելով՝ Սերժ Սարգսյանը վերահաստատել է դրանք շարունակական դարձնելու իր պատրաստակամությունը:

Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որոնք զեկուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Համալսարանի 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության շրջանակներում ռեկտորը ներկայացրել է նշված ժամանակահատվածում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքը, ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2010-2011թթ. ուստարվա գործողությունների, ինչպես նաև ԵՊՀ-ում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագրի 2011թ. գործողությունների կատարողականները:

Հիշյալ հարցերի շուրջ զեկույցները լսելուց և քննարկելուց հետո, խորհուրդը հավանություն է տվել ներկայացված հաշվետվություններին: ԵՊՀ 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար: 

Խորհուրդը հավանություն է տվել ԵՊՀ 2011թ. եկամուտների և ծախսերի վերաբերյալ ռեկտորի հաշվետվությանը ևս՝ համալսարանի 2011թ. ֆինանսական գործունեությունը գնահատելով բավարար: Նիստում հաստատվել է ԵՊՀ 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե): Նույն որոշմամբ ԵՊՀ ռեկտորին հանձնարարվել է 2012թ. ծախսերը կատարել հաստատված բյուջեին համապատասխան:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08