Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
07/03/2012 15:57
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: 

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ավարտին.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ պարոն Շուլցին իր նոր պաշտոնում հանդիպելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: 

Կցանկանայի մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում թե՛ խորհրդարանական, և թե՛ գործադիր մակարդակներում:

Մենք կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության համատեքստում: Դինամիկ զարգացում են ապրում Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական կապերը, ինչպես երկկողմ` Հայաստանի Ազգային ժողովի և Եվրախորհրդարանի միջև, այնպես էլ բազմակողմ՝ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեստի ձևաչափերում:

Բոլորովին վերջերս` փետրվարի 22-23-ին, Երևանում տեղի ունեցավ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որը այս կառույցի առաջին հանդիպումն էր գործընկեր երկրում: Հավատացած ենք, որ Եվրանեստը կլինի այն հարթակը, որի շրջանակներում կարող են լավ հնարավորություններ ստեղծվել ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար: Ուրախ էինք նաև նույն ժամանակահատվածում մեզ մոտ հյուրընկալել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:

Նախագահ Շուլցի հետ քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ: Պարոն Շուլցին ներկայացրեցի մեր երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու մեր հանձնառությունը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի կառավարության միջև բարեփոխումների խթանմանն ուղղված նպատակային աջակցություն ապահովելու քայլերը: 

Երկուստեք գոհունակությամբ ընդգծեցինք վերջին ժամանակաշրջանում ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ներառյալ Ասոցացման համաձայնագրի, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու, ԵՄ երկրներ մուտքի վիզաների դյուրացման և ոլորտային համագործակցության բնագավառներում: 

Անդրադարձ կատարեցինք Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ուրախ եմ, որ ի թիվս այլ միջազգային դիտորդների, հայաստանյան ընտրությունները կդիտարկի նաև Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությունը:

Նախագահ Շուլցին տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: Նշեցի, որ հայկական կողմը հարցի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում: Եվ բանակցությունների այլընտրանքային ֆորմատներ ստեղծելու ոմանց փորձերը, ինչպես նաև ոչ հավասարակշռված ձևակերպումներ պարունակող բանաձևեր ընդունելու փորձերը միայն վնասում են բանակցային գործընթացը: Մենք ողջունել ենք վերջերս ընդունված ԵՄ խորհրդի եզրակացությունները, որոնցում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների այցելությունների անհրաժեշտության մասին: Հայաստանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, կրողն է այն արժեքների, որոնք կրում է Եվրոպան, և վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը: 

Շնորհակալություն»:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37