Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
10/04/2012 10:36
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարզի Ախուրյան համայնք և Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասեր, ծանոթացել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման 2008-2012թթ. ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքներին: Ախուրյանում Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել բազմաբնակարան շենքերի կառուցման շինհրապարակում, բնակապահովման և ախուրյանցիներին հուզող այլ հիմնախնդիրների շուրջ զրուցել համայնքի բնակիչների հետ:

Նշենք, որ Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերով բնակելի համալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ. մայիսին, ներկայում կատարվում են շենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները:

Գյումրիում Հանրապետության ղեկավարը «Մուշ-2» և «Անի» թաղամասերում այցելել է կառուցվող շենքերի տիպային բնակարաններ, ծանոթացել բնակպայմաններին և իրականացված աշխատանքի ընթացքին ու որակին:

Նախագահին զեկուցել են, որ Գյումրիում «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից իրականացվող բնակարանաշինությունն ավարտական փուլին է մոտենում: Ներկայում ընթանում են բնակարանների ներքին հարդարման և թաղամասերում արտաքին բարեկարգման աշխատանքները: Բոլոր շենքերը չորս հարկանի մոնոլիտ կառույցներ են, քաղաքաշինության ժամանակակից չափանիշներին համապատասխան, առնվազն 9 բալ սեյսմակայունության: Ամբողջ շինհրապարակն ընդգրկում է մոտ 11 հա հողատարածք. «Մուշ 2»-ում՝ 138 800 քմ և «Անի» թաղամասում՝ 19 000 քմ կառուցապատման մակերեսով:

Թաղամասերը շահագործման կհանձնվեն համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջրամատակարարման-ջրահեռացման, գազիֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով, ճանապարհներով: Իսկ բնակարանները շահագործման պատրաստ կլինեն ներքին հարդարմամբ և սանիտարական տեխնիկայով:

Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացվել է նաև Գյումրու «Մուշ-2» թաղամասում 1080 աշակերտական տեղով դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը: Այստեղ նախատեսված է կառուցել չորս մասնաշենքից բաղկացած 2-ից 3 հարկանի դպրոց: Կառույցի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված 2012 թ. օգոստոսին:

Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջայց կատարել կառուցվող հիվանդանոցում:

Բժշկական կենտրոնի շինարարությունը մեկնարկել է 2010թ. սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել 2012թ. մայիսի վերջին: Նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է:

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահն այցելել է նաև հարևանությամբ գտնվող Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, շրջել բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու առկա խնդիրներին:

Գյումրու Ավստրիական մանկակական հիվանդանոցը Շիրակի մարզի միակ բազմապրոֆիլ առողջապահական հաստատությունն է, որը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ավստրիայի կառավարության առաջարկությամբ և իրականացնում է երեխաների և դեռահասների ստացիոնար, ինչպես նաև ամբուլատոր բուժում բոլոր պրոֆիլներով:

2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզում առողջապահական համակարգի օպտիմիզացիայի ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Ավստրիական մանկական հիվանդանոցը» վերակազմավորել «Ավստրիական մոր և մանկան կենտրոն»-ի, որը ենթադրում է հիվանդանոցում ծավալել նաև ծննդօգնություն և գինեկոլոգիական ծառայություններ:

Աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում Նախագահ Սերժ Սարգսյանն այցի արդյունքներով անցկացրել է խորհրդակցություն և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41