ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայում իրար հաջորդած երկու ողբերգական իրադարձությունների՝ Բրինդիզիի Ֆալկոնեի անվան քոլեջի մոտ կատարված ահաբեկչության, ինչպես նաև երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
«Անկեղծ վշտակցություն եմ հայտնում բարեկամ Իտալիային անմեղ մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և պատճառված ավերածությունների կապակցությամբ։ Վստահ եմ, որ Իտալիան արժանապատվորեն կհաղթահարի այս դաժան փորձությունը։ Իտալիայի ժողովրդի համար այս ծանր պահին ձեզ հետ են մեր սրտերը, մտքերն ու հոգիները»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։