Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2011Թ.-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
29/05/2012 14:44
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2011Թ.-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 29-ին, տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար և մաղթել նոր հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հանրապետության նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ.

«Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր ձեռքբերումների կապակցությամբ: Գիտնականների և արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, և մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել և ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ և, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարևորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը:

Եթե ճշգրիտ գիտությունների բնագավառում արած հայտնագործությունները կարող են մնալ գիտական հանրության նեղ շրջանակում, ինչը բնական է, ապա արվեստագետների, պատմաբանների և ընդհանրապես հումանիտար գիտություններին վերաբերող աշխատանքները պետք է ունենան լուրջ հանրային հնչեղություն և ազդեցություն: Դրանք նոր՝ ավելի հեռուն նայող, պահանջ ներկայացնող հասարակություն ձևավորելու կարևոր գործոններ են:

Կարծում եմ՝ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքողլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման և խիզախության փայլուն օրինակ է: Խիզախություն է նաև Ձեր այսօր այստեղ գտնվելը և այս մրցանակն ընդունելը: Ձեր այս կեցվածքն ունի ոչ միայն անցյալն ավելի խորը հասկանալու նպատակ, այլև ուղղված է հարևան ժողովուրդների փոխադարձ հասկացողությունը նոր մակարդակի բարձրացնելուն: Այն ուղղված է ապագային: Շնորհակալ եմ Ձեզ: 

Հարգելի ներկաներ,

Ժամանակին, երբ Պողոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, սկիզբ դրվեց այս մրցանակին, հիմքում դրված էին հենց այդ գաղափարներն ու վեհ նպատակները: Շնորհակալություն եմ հայտնում հովանավորներին այս գործը հետևողականորեն շարունակելու համար: Նաև շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությանը կազմակերպչական ջանքերի համար, ինչպես նաև մասնագիտական հանձնաժողովներին, որոնք դժվարին, բայց շնորհակալ աշխատանք են կատարում: 

Կրկին շնորհավորում եմ և մաղթում, որ մեր դափնեկիրներն այսուհետ ևս հաջողություններ արձանագրեն և նոր բարձունքների հասցնեն Հայաստանի արվեստն ու գիտությունը»: 

Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2011 թվականի մրցանակ է շնորհվել Հարություն Մարությանին` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երևույթը, Մեծ եղեռնի և Ղարաբաղյան շարժման միջև եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար, Ռագըփ Զարաքոլուին (Թուրքիա)` Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական և գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության և մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ և սկզբունքային պայքարի համար: 

Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակ է շնորհվել.

– բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Աշոտ Սաղյանին` «Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ» մենագրության և գիտական հոդվածների շարքի համար,

– տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Ալբերտ Ղուլյանին, Արմեն Աբրահամյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին` «Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում և ստեղծում» գիտական հոդվածների շարքի համար,

– արվեստի բնագավառում՝ Գարրի Ռաշիդյանին` «Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում և առաջիկա խնդիրները» հետազոտության, մշակման և ներդրման համար,

– ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գևորգյանին, Դիանա Անտոնոսյանին, Աննա Շահինյանին` «Ֆոտոնիկա՝ կառուցվածքային վակուումում և ոչ գծային նյութերում» գիտական հոդվածների շարքի համար,

– գրականության բնագավառում՝ Հրաչյա Թամրազյանինի` «Սրբազան խավար» բանաստեղծությունների ժողովածուի համար,

– հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Հասմիկ Ստեփանյանին` «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գրքի համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Լիլիթ Զաքարյանին (դաշնամուր), Հասմիկ Վարդանյանին (թավջութակ)՝ «Գործիքային կատարում» անվանակարգում լավագույն կատարման համար: 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

– արվեստի բնագավառում՝ Արման Համբարձումյանին` «Լեգենդներ» քանդակների շարքի համար, Աշոտ Գևորգյանին` «Մետամորֆիկ տրանսակցիաներ» քանդակների շարքի համար, Աստղիկ Ստեփանյանին՝ Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի դեկորների և զգեստների ձևավորման համար:

– գրականության բնագավառում` Նառա Վարդանյանին` «Անկախին սպասելիս» գրքի համար:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12