Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
15/06/2012 11:29
Կիսվել

ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ՝ հունիսի 14-ին, ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:

Հովիկ  Աբրահամյանը շնորհավորել է Պետր Միկիսկային դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ  վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-չեխական բարեկամական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելը, եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է:

«Վստահ ենք, որ Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը եւս դրական ազդեցություն կունենա մեր քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու, առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու եւ մարդկային շփումներն ակտիվացնելու գործում»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանների մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել փոխճանաչելիության բարձրացման համար` միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից: Պարոն Աբրահամյանն ընդգծել է առեւտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր  հավատարմատարը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցել Չեխիայի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձը: Պարոն Միկիսկան վստահեցրել է, որ կանի հնարավորը երկկողմ կապերը զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ այդ համատեքստում տեղեկացրել, որ Չեխիայի խորհրդարանում ստեղծվել է չեխ-հայկական բարեկամության խումբ, իսկ  սեպտեմբերին Հայաստան կժամանի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52