Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
27/06/2012 12:23
Կիսվել

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` ծանոթանալու համար մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին: Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մարզի համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացվում ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով, այնպես էլ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) կողմից: Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի եւ պետբյուջեի միջոցներով մարզում կատարվում են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ:

Մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելել է Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններ: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով մարզին հատկացված 632 մլն դրամով Բերդի տարածաշրջանում իրականացվել են շուրջ 115 մլն դրամի, Նոյեմբերյանի տարածաշրջանում` 136 մլն դրամի աշխատանքներ: Հիմնականում վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, միջհամայնքային ճանապարհներ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ծրագրի երրորդ փուլով Բերդի տարածաշրջանում կիրականացվեն 159 մլն դրամի, Նոյեմբերյանի տարածաշրջանում` 118 մլն դրամի աշխատանքներ:

Փոխվարչապետը Բերդում շրջայց է կատարել 2-րդ մանկապարտեզի շենքում, որի վերանորոգման համար երրորդ փուլով տրամադրվել է 41 մլն դրամ, եւս 130 մլն դրամ էլ կհատկացնի ՀՍՆՀ-ն` աշխատանքներն ավարտելու համար: Ա. Գեւորգյանը եղել է նաեւ Մայր Աթոռի, համայնքի եւ բարերարների միջոցներով Բերդում կառուցվող եկեղեցու շինհրապարակում: Փոխվարչապետին ներկայացվել է շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում: Ա. Գեւորգյանը Նորաշեն եւ Այգեհովիտ համայնքներում ծանոթացել է նաեւ դպրոցների շենքային պայմաններին, որոնց նորոգումը նախատեսվում է ծրագրի երրորդ փուլով: Զեկուցվել է, որ երրորդ փուլով շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:

Փոխվարչապետը կանգ է առել Կիրանց համայնքում, շրջայց կատարել համայնքային կենտրոնում, որի կառուցումն իրականացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին փուլով: Նա դժգոհություն է հայտնել կատարված աշխատանքների որակից եւ մարզպետի ուշադրությունը հրավիրել թերությունների վրա` հանձնարարելով դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել է նաև Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում իրականացվող Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր-Բերդ-Նավուր-Իծաքար ավտոճանապարհի վերանորոգման ընթացքին: Փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են համաձայն ժամանակացույցի, ավարտը նախատեսվում է աշնանը: Կվերանորոգվի ընդհանուր 43 կմ երկարությամբ ճանապարհ, որը նշված գյուղերը կկապի տարածաշրջանային կենտրոնի` Բերդի հետ:

Ա. Գեւորգյանը ծանոթացել է նաեւ Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ճանապարհի 82 կմ-ում, Այրումի մոտ, փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին: Սողանքի հետեւանքով փլուզված ճանապարհի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել էր 550 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում` հուլիսի կեսերին: Զեկուցվել է նաեւ, որ վերականգնվել է եւ արդեն մեկ շաբաթ է, ինչ գործում է ինքնահոս համակարգը, որը եւս վնասվել էր սողանքի հետեւանքով:

Բերդում եւ Այրումում փոխվարչապետը խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում անդրադարձ է եղել իրականացվող ծրագրերին, քննարկվել են ընթացիկ խնդիրներ: Համայնքապետերը, մասնավորապես, բարձրացրել են բերքի իրացման խնդիրը, անհանգստություն հայտնել մթերվող կաթի ցածր գնի առնչությամբ: Այրումում համայնքապետերը ոռոգման ցանցի ընդլայնման առաջարկություն են ներկայացրել, ինչը թույլ կտա ավելացնել ոռոգելի տարածքները: Մտահոգություն է հնչել նաեւ Այրումի հէկ-ի աշխատանքի պատճառով ոռոգման ջրի ծավալների նվազման առնչությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն շահագրգիռ մարմինների հետ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25