ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԴԵՎԱԼ ՊԱՏՐԻԿԻՆ
Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին: ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դեվալին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար։
Նահանգապետը ՀՀ վարչապետին խնդրել է իր երախտագիտության խոսքերը հայտնել ՀՀ Նախագահին շքանշանի համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության հեռանկարները:
Մասաչուսեթսի նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերն ու ներգրավվածությունը նահանգի կյանքում:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանն այցելել է Բոստոն քաղաքի Հայկական ժառանգության պուրակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։