Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ «ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ
14/12/2012 11:58
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ «ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին «Դեպի ծով ելք չունեցող պետությունների միջազգային իրավական կարգավիճակը. հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին պատգամավորներ, նախարարությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրապետության գիտական, վերլուծական, իրավական եւ գործարար ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ առաջին անգամ դեպի ծով ելք չունեցող պետությունների հարցը լրջորեն արտացոլվել է 1965 թ.-ին Նյու-Յորքում կնքված ներմայրցամաքային պետությունների տարանցիկ առեւտրի մասին կոնվենցիայում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ մինչ օրս հարցի վերաբերյալ քննարկումների եւ մոտեցումների արդյունքում բազմաթիվ համաձայնագրեր եւ փաստաթղթեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն: Տեղեկացվեց, որ այսօր դեպի ծով ելք չունեցող կարգավիճակով պետությունների թիվը 50-ն է, որոնցից 30-ը զարգացող պետություններ են. դրանց թվին է դասվում նաեւ Հայաստանը: Գոյություն ունեցող կոնվենցիաների ու ՄԱԿ-ի տարբեր թվականներին ընդունված որոշումների համաձայն՝ ներմայրցամաքային պետությունները՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտներ, ունեն Համաշխարհային օվկիանոսին վերաբերող բոլոր տարածություններից եւ ռեսուրսներից օգտվելու իրավունք: 1982 թ.-ի ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ներմայրցամաքային պետությունները դեպի ծով մուտքի եւ ելքի իրենց իրավունքների իրականացման համար ձեռք բերեցին իրավական հիմք:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն իր խոսքում անդրադարձավ դեպի ծով ելք չունեցող պետությունների իրավունքներին եւ պարտականություններին, ներկայացրեց այն կոնվենցիաները, որոնք մինչ այժմ ընդունվել են:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանը գտնվում է «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» կոնվենցիային միանալու վերջնական փուլում: Ըստ փոխնախարարի՝ այն հնարավորություն կընձեռի Հայաստանին եւ մյուս անդամ երկրներին՝ կիրառելու միջազգայնորեն ընդունված նորմերը: Զեկուցողը ներկայացրեց նաեւ այն իրավունքները եւ պարտականությունները, որոնք Հայաստանը ստանձնում է՝ միանալով կոնվենցիային:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի՝ որպես ծով ելք չունեցող երկրի տնտեսական հնարավորությունները: Ըստ զեկուցողի՝ դեպի ծով ելք չունեցող երկրներն աշխարհագրորեն, ըստ մայրցամաքների, մեծամասամբ՝ շուրջ 70%, գտնվում են Եվրոպայում եւ Աֆրիկայում: Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ բնակչության խտության մակարդակն ավելի բարձր է դեպի ծով ելք ունեցող տարածքներում եւ վերջիններս բնակության համար համարվում են ավելի գրավիչ: Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով ծովային ելք չունեցող երկիր, պաշտպանված չէ հարեւան երկրների սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ ռազմական իրավիճակներից: Նշվեց, որ Հայաստանի դեպքում խնդիրն ավելի արդիական է դառնում, երբ հատկապես հարեւան չորս երկրներից երկուսի սահմանները փակ են: Մարտին Սարգսյանն նշեց, որ զարգացած ենթակառուցվածքի պարագայում նվազում է փոխադրվող ապրանքների տրանսպորտային բաղադրիչը, բարձրանում է երկրի գրավչությունը: Այդ առումով զեկուցողը կարեւորեց Հյուսիս-հարավ նախագծի իրականացումը, որը մոտ ապագայում մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի համար: Պատգամավորը հույս հայտնեց, որ երկաթգծային փոխադրումները, ընդհանուր բեռների եւ ուղեւորների տեղափոխման առումով, նույնպես կմեծացնեն իրենց տեսակարար կշիռը:

ՀՀ սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը լսումների մասնակիցներին ներկայացրեց ծովեզր չունեցող պետություններին ելք տրամադրելու հիմնական տեսական հիմնավորումները, ինչպես նաեւ՝ ծովեզր չունեցող պետություններին դեպի ծով ելք տրամադրելու իրավունքի կանոնակարգումը միջազգային իրավունքում: Զեկուցողն անդրադարձավ նաեւ դեպի ծով ելք տրամադրելու համար համապատասխան կառուցվածքային բազայի ստեղծման անհրաժեշտությանը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին» կոնվենցիային միանալը համարեց ուշացած, բայց կարեւոր:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը կարեւորեց դեպի ծով ելք չունեցող երկրների հետ միասնական մոտեցումներ ձեւավորելը:

Զեկույցով հանդես եկավ նաեւ Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլլեմ վան դեր Գիստը: Նա անդրադարձավ դեպի ծով ելք չունեցող զարգացող պետությունների խնդիրներին:

Լսումների ընթացքում կարծիքներ հնչեցին, որ Հայաստանն ունի զարգացման զգալի ներուժ, եւ բազմաթիվ ներմուծվող ապրանքատեսակներ կարելի է փոխարինել ներքին արտադրությամբ: Անհրաժեշտ համարվեց կառավարության կողմից  հստակ խրախուսող մեխանիզմների ստեղծումը՝ ներդրումների, հարկային եւ մաքսային վարչարարության, դրամական միջոցների հասանելիության ոլորտներում՝ սերտորեն համագործակցելով գործարար հատվածի հետ:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ ԱԺ գարնանային նստաշրջանում խորհրդարանի վավերացմանը կներկայացվի 1965 թ.-ին Նյու-Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առեւտրի մասին» համաձայնագիրը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69