
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդումն ու երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը արդի մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: ՀՀ նախագահը և ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են այդ ոլորտում համագործակցության զարգացման հետագա ծրագրերը: