Պաշտոնական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2012Թ.-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
29/05/2013 15:36
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2012Թ.-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության Նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:  Մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամ Ալբերտ Պողոսյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2012թ. մրցանակ է շնորհվել.

Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ (ԳԵՐՄԱՆԻԱ)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար և Զորյան ինստիտուտին` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2012 թվականի մրցանակ է շնորհվել.

– բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Վանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ` «Դինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման և կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրություններ» գիտական հոդվածների շարքի համար,

– տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Օլեգ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ` «Բազմաչափ ավտոմատ կառավարման համակարգերի տեսություն» մենագրությունների շարքի համար,

– արվեստի բնագավառում՝ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (հետմահու)՝ «Սիրո պարտեզ» գեղանկարների շարքի համար և Հենրիխ ԷԼԻԲԵԿՅԱՆԻՆ` «Երկխոսություն կյանքի տևողությամբ» դիմանկարների շարքի համար,

– բժշկագիտության բնագավառում` Ռուբեն ՖԱՆԱՐՋՅԱՆԻՆ, Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ և Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ` «Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը և զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար,

– ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Աշոտ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, Նիկոլայ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ, Գագիկ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, Բագրատ ՄԱԻԼՅԱՆԻՆ և Լևոն ՎԱՆՅԱՆԻՆ` «Բարձր էներգետիկ երևույթները ամպրոպային մթնոլորտում» գիտական հոդվածների շարքի համար,

– գրականության բնագավառում՝ Հենրիկ ԷԴՈՅԱՆԻՆ` «Կանգ առ, ես այստեղ եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

 – Արվեստի բնագավառում` Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` «Անվերնագիր» գեղանկարների շարքի համար և Սաթենիկ ՇԱՏԻՐՅԱՆԻՆ` ըստ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը Ճոճանակին» ներկայացման համար:

– Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Մանե ԳԱԼՈՅԱՆԻՆ, Հովհաննես ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ, Արսեն ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ՝ «Երգեցողություն» անվանակարգում՝ բարձր կատարողական արվեստի համար, Լևոն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (դաշնամուր), Միքայել ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ (թավջութակ)՝ «Գործիքային կատարում» անվանակարգում՝ լավագույն կատարման համար:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, մաղթել նոր հաջողություններ: Հանրապետության Նախագահն իր շնորհավորական խոսքում նշել է, որ մրցանակի թեկնածուների ընտրության և առաջադրման համար մասնագիտական հանձնախմբերը կանխավ շատ լուրջ աշխատանք են կատարում, որի շնորհիվ լավագույններից լավագույնների հետ հանդիպումն արդեն տեղի է ունենում Նախագահի նստավայրում: Անդրադառնալով այդ ամբողջ գործընթացին՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե միամտություն կլիներ կարծել, որ բոլոր ստեղծագործողները միանշանակորեն համաձայնվում են հանձնախմբերի կարծիքների հետ, և հավանաբար, այդպես էլ պետք է լիներ: Հանրապետության ղեկավարը կոչ է արել նրանց՝ լինել համբերատար, հանդուրժող և համոզվածություն է հայտնել, որ լավագույն ստեղծագործություններն անպայման կարժանանան հանձնախմբերի գնահատականին:

«Ուրախ եմ նաև, որ այս դահլիճում ներկա են ինչպես մեր արվեստի և գիտության նահապետները՝ ավագ սերնդի ներկայացուցիչները, այնպես էլ երիտասարդները, ովքեր աչքի են ընկել իրենց առաջին աշխատանքով: Իսկ դա նշանակում է, որ ամուր են մեր ժողովրդի լավագույն ավանդույթները՝ արժեքները սերնդեսերունդ փոխանցելու կամքը: Այս համատեքստում պետք է անդրադառնամ մրցանակակիրներից մեկին, ով, ցավոք սրտի, այժմ մեզ հետ չէ: Խոսքս նշանավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի մասին է, ում այսօր մենք մրցանակ ենք շնորհում հետմահու: Մեծ նկարչի տաղանդը և խորը, ոչ ցուցադրական հայրենասիրությունը նրան բերեցին «վարպետի» կոչում: Մի կոչում, որ շնորհում է ինքը՝ ժողովուրդը: Եվ թող Աստված լուսավորի վարպետի հոգին: Մենք նրան ջերմությամբ ու սիրով ենք հիշում: Եվ, իհարկե, նրա պակասը մշտապես զգում ենք: Առանձնահատուկ խորհուրդ կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգով մրցանակ շնորհելու փաստի մեջ: Այսօր մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում գերմանացի նշանավոր հայագետ, ցեղասպանագետ, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանին և սփյուռքի կարևոր հաստատություններից մեկին՝ Զորյան ինստիտուտին: Այսօր, ի դեմս տիկին Հոֆմանի, մենք ճանաչում ենք եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար: Իսկ Զորյան հաստատության աշխատանքում արտացոլվել է հայոց սփյուռքի բյուրեղացած ոգին, որը թույլ տվեց մեր ժողովրդի շառավիղներին ոչ միայն վերապրել արհավիրքը, այլև կրկին վերահաստատել ապրելու իր վճռականությունը: Սիրելի՛ բարեկամներ, Այս արարողությունը ամբողջությամբ ողողված է դրական լիցքերով: Այն թույլ է տալիս ամբողջ հայոց ազգի անունից ճանաչել մեր երախտավոր մրցանակակիրների աշխատանքն ու վաստակը: Սակայն մրցանակը ոչ միայն գնահատական է ձեր անցած ուղուն, այլև ապագային միտված ուղերձ է: Այս մրցանակների նպատակներից մեկն է խրախուսել ձեզ կանգ չառնելու ձեռք բերված հաջողությունների վրա: Այս մրցանակների միջոցով մենք ոչ միայն երախտագիտություն ենք հայտնում ձեզ, այլև հորդորում ենք անել ավելին՝ ի փառս հայ ժողովրդի: Այստեղ չեմ կարող հատուկ գնահատանքի խոսք չուղել հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ այդ թվում նաև այս մրցանակին աջակցելու ձևով: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ քաջառողջություն, որպեսզի ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Մաղթում եմ խաղաղություն ձեր օջախներին, ինչպես նաև նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58