Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ. ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԶԵԿՈՒՅՑԻՆ
18/06/2013 11:15
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ. ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԶԵԿՈՒՅՑԻՆ

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 17-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջան անցկացնելու եւ արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշումները, որոնք ընդունվեցին Ազգային ժողովի կողմից:

ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված՝ ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նա տեղեկացրեց, որ հաշվետվությունում ներկայացված խախտման բոլոր դեպքերը կառավարությունում քննարկվել են, ապա նկատեց, որ դրանք միայն 2012 թվականին չեն վերաբերում. կան դեպքեր, որոնք արմատացել են տասնամյակների ընթացքում: Արմեն Գեւորգյանն ասաց, որ ինքը համաձայն չէ, որ տեղի է ունեցել բյուջեի միջոցների լայնածավալ փոշիացում, ապա նկատեց, որ, խախտումների բնույթից կախված, որոշ չարաշահումներ կարելի է բնութագրել որպես քրեորեն պատժելի արարքներ, իսկ հիմնական խախտումների համար կիրառելի են տուգանքներ, աննպատակ ծախսված գումարները վերադարձնելու միջոցներ: Միաժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունների քննարկումները ավելի արդյունավետ կլինեն, եթե փոխվի ներկայիս քննարկման ձեւաչափը, հստակեցվեն մեթոդները եւ օբյեկտիվորեն գնահատվի ռիսկայնությունը: Ըստ նրա գնահատման՝ բյուջետային միջոցների ծախսերը ընդհանուր առմամբ կատարվել են նպատակային ու արդյունավետ, իսկ արձանագրված մասնակի խախտումների համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Նա տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ կառավարությունը հետագա չարաշահումները կանխող մեխանիզմների մշակման հարցում ակտիվորեն համագործակցում է ՀՀ վերահսկիչ պալատի հետ:

Արմեն Գեւորգյանը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորները:

Գագիկ Մինասյանը, անդրադառնալով ՎՊ հաշվետվության քննարկման ձեւաչափին, այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկեց ամփոփ հաշվետվության փոխարեն առանձին-առանձին քննարկել ընթացիկ հաշվետվությունները՝ այն դարձնելով խորհրդարանական լսումների թեմա:

Ռուզաննա Մուրադյանը խոսեց կրթության բնագավառում աշակերտների թվաքանակին ու շարժքին, դպրոցների լիցենզավորմանն ու ֆինանսավորմանն առնչվող բացահայտումների մասին՝ առաջարկելով ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումներ կատարել:

Գագիկ Ջհանգիրյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ վերահսկիչ պալատը վերջին տարիներին պարբերաբար ներկայացնում է նմանատիպ խախտումներ, բայց վիճակը մնում է նույնը. դրանք հաշվի չեն առնվում նաեւ բյուջեի կատարողականի հաստատման եւ հաշվետվության ժամանակ:

Արտաշես Գեղամյանը նկատեց, որ ՎՊ հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ պետական բյուջեի մսխումների դեմ վճռական պայքար տանելու մասին ՀՀ նախագահի հայտարարությունը իրականություն է դառնում, եւ ՀՀԿ-ն, վստահ իր ուժերին, ինքն է մատնանշում թերությունները՝ դրանք շտկելու նպատակադրմամբ:

Սամվել Նիկոյանի գնահատմամբ՝ ՎՊ հաշվետվությունը պետք է լիներ մասնագիտական գնահատականների տիրույթում, չքաղաքականացվեր եւ զգացմունքային գնահատականների առիթ չտար: Ըստ նրա՝ ուսումնասիրության արդյունքում վերահսկիչ պալատը պետք է հստակ գնահատականներ տար, ստուգումների արդյունքում ներկայացներ իրականությունը իր օբյեկտիվ բոլոր դրսեւորումներով՝ ուղարկելով դրանք դատախազություն:

Հովհաննես Մարգարյանը մտահոգիչ համարեց տնտեսության տարբեր ոլորտներում ՎՊ արձանագրած խախտման դեպքերը եւ առաջարկեց ներկայացված փաստերի իսկությունը պարզելու եւ իրավական գնահատական տալու համար ուղարկել ՀՀ դատախազություն՝ պարզելու՝ արդյոք դրանք քաղաքացիաիրավական, թե քրեաիրավական բնույթ ունեն:

Հայկ Բաբուխանյանը կոչ արեց չքաղաքականացնել խնդիրը: Նրա գնահատմամբ՝ ՎՊ հաշվետվությունը համահունչ է ՀՀ նախագահի եւ իշխանությունների վարած ծրագրային հետեւողական քաղաքականությանը, որը տնտեսության մեջ չարաշահումները բացառելու հստակ նպատակ ունի:

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը արտահերթ հարակից զեկուցման մեջ հիշեցրեց, որ հաշվետվության մեջ ներկայացված չարաշահումները վերաբերում են ոչ թե քաղաքաշինության նախարարությանը, այլ շինարարության ոլորտին: Կարեւորելով վերահսկիչ պալատի կատարած աշխատանքը՝ նա նկատեց, որ հաշվետվության մեջ խորքային եզրակացություններ չկան խախտումները ծնող պատճառների մասին, որոնք, ըստ իրենց գնահատականների, շինարարության ոլորտում շատ դեպքերում պայմանավորված են նախագծող որակյալ մասնագետների պակասով, թերի իրականացվող տեխնիկական վերահսկողությամբ եւ խորհրդային տարիներից գործող շինարարական նորմերի առկայությամբ:

Խոսրով Հարությունյանը նկատեց, որ վերջին տարիներին ՎՊ աշխատանքների քննարկումը ԱԺ-ում առարկայական բնույթ է ստացել, ինչը, ի վերջո, ազդեցիկ քաղաքական գործիք է դարձել. դա մեծամասնության քաղաքական վարքագիծը բնորոշող միջոց է, որին ազդակ տվողը եղել է Հանրապետության նախագահը: Արձանագրված խախտումները բացառելու համար, ըստ պատգամավորի, պատժի անխուսափելիությունը կարեւոր, բայց ոչ բավարար պայման է.շատ կարեւոր է գտնել այդ արատավոր երեւույթները ծնող պատճառները, ինչը եւ պետք է աներ վերահսկիչ պալատը:

Զարուհի Փոստանջյանը մտահոգություն հայտնեց, որ իրավապահ մարմինները չեն արձագանքում հաշվետվության մեջ ներկայացված անօրինական փաստերին եւ ՎՊ նախագահին առաջարկեց խախտումների բոլոր հիմքերը ուղարկել դատախազություն:

Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրներում քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է արագ շտկել իրավիճակը, հատկապես երբ արտաքին մարտահրավերները պարտավորեցնող են: Նրա կարծիքով՝ հաշվետվության մեջ պետք է լինի վերլուծություն, գնահատական տրվի կատարված խախտումներին եւ առաջարկ արվի:

Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի հունիսի 18-ի նիստում:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69