Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի հանձնման պաշտոնական արարողությանը
02/10/2013 16:17
Կիսվել

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի հանձնման պաշտոնական արարողությանը

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի՝ լիագումար նիստերի դահլիճի «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործության հանձնման պաշտոնական արարողությանը:

Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրված և տաղանդաշատ նկարչուհի Արև Պետրոսյանին՝ նրա ստեղծագործական մտահղացման և տպավորիչ աշխատանքի համար, նաև՝ Եվրոպայի խորհրդի այն բոլոր ատյաններին ու անձանց, ովքեր հնարավոր դարձրին ապակեպատկերի տեղադրումը:

«Մոտ 13 տարի առաջ՝ 2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ՝ մաս կազմելով եվրոպական մեծ ընտանիքի: Ինչպես 800 մլն եվրոպացիների համար, ժողովրդավարության այս տաճարը դարձավ նաև մեր՝ հայերիս տունը: 2001թ. Հայաստանը 10 տարեկան էր, հիմա արդեն՝ 22: Ավելի քան մեկ տասնամյակ այս ընտանիքում «մեծանալով», Հայաստանն ստեղծել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ամուր հիմքեր ու կառուցակարգեր: Հարգելի բարեկամներ, Հայաստանի կողմից նվիրաբերված այս ապակեպատկերն ընդունեք իբրև համեստ ներդրում մեր ընդհանուր տան կառուցմանը: Եվրոպայի խորհրդում համախմբված ժողովուրդները տարբեր են իրենց պատմությամբ ու անցյալով, սակայն միավորված են միասնական համամարդկային արժեքների շուրջ: Նրանք հատիկ առ հատիկ կերտել են այդ արժեքները՝ հարթելով դեպի միասնական ապագայի տեսլականը տանող ուղին: Ապակեպատկեր հեղինակային այս աշխատանքը խորհրդանշում է մեր հավաքական ուժը՝ իր միասնականության ու ներդաշնակ բազմազանության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության նվերի հանձնման արարողության ժամանակ:

Այնուհետև Նախագահը ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ դիտել է ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում Արև Պետրոսյանի եռանկարը՝ «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն», որը ևս խորհրդանշում է միասնության ուժը, որոնք Հանրապետության Նախագահն այնուհետև նվիրել է պարոնայք Ժան-Կլոդ Մինյոնին, Թորբյորն Յագլանդին և Նիլս Մուիժնիկսին:

Այցի ավարտին Եվրոպայի խորհրդում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ստորագրման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41