Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
06/06/2014 15:06
Կիսվել

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Հունիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունեց ՀԲ-ի ներկայացուցիչներ ավագ տնտեսագետ Ուլրիխ Բարչին, մասնավոր հատվածի մասնագետ Ֆերի Բորոֆային, ֆինանսական և մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի կոորդինատոր Անժելա Պրիգոժինային, ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանին, տնտեսագետներ  Էդգար Կարապետյանին  և Տիգրան Կոստանյանին:

Հանդիպմանը մանակցեցին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, նախարարության այլ աշխատակիցներ:

Ողջունելով հյուրերին, նախարարը նշեց, որ բարձր է գնահատում ՀԲ-ի հետ համագործակցությունը և ավելացրեց, որ ծավալած արդյունավետ գործակցությունը շարունակելու համար հարկավոր է առավել հստակեցնել համագործակցության ուղղությունները գոյություն ունեցող ծրագրերի մասով, ամրապնդել ձեռքբերումները, ինչպես նաև գտնել գործակցության նոր ոլորտներ:

Կողմերն անդրադարձան Երկրորդ զարգացման քաղաքականության գործառնության (ԶՔԳ-2) նախապատրաստման շարունակությանը և նախապայման գործողությունների իրականացման առաջընթացին վերաբերող հարցերի,  մասնավորապես  ԶՔԳ-2-ի նախապայմաններին  ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասով, այն է` գործարար միջավայրի բարելավում` /տեսչական բարեփոխումների իրականացում նոր օրենքին համահունչ/ և մրցակցության բարելավում /ավիացիոն ոլորտում նոր ինստիտուցիոնալ կառուցվածքի հստակ տարանջատում քաղաքականությունների սահմանման, իրականացման և վերջիններիս նկատմամբ հսկողության միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր Երկրի տնտեսական հուշագրի  (կամ Աճի ուսումնասիրության) վերաբերյալ: Նշվեց, որ այս ուսումնասիրությունը երկրների համար իրականացվող կարևորագույն վերլուծական աշխատանք է, որի առանցքային նպատակը աջակցությունն է զարգացման քաղաքականության ընտրությանը և քաղաքական երկխոսության միջոցով միջնաժամկետում աճի մոդելի առաջնահերթ ուղղությունների սահմանումը: Այն նաև հիմք է հանդիսանում ՀԲ-ի հետ գործընկերության շրջանակի ձևավորման և հետագայում դրա ներքո աջակցության առաջնահերթությունների սահմանման համար:

Լայն անդրադարձ եղավ  ՀԲ-ի “Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ” ծրագրին:

Արծարծվեցին նաև հարցեր ՀԲ-ի հետ համագործակցությանն առնչվող ընթացիկ աշխատանքների, Հայաստանի տնտեսական վիճակի, տեսչական բարեփոխումների, պետական կառավարման համակարգում, ավիացիայի, հանքարդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումների իրականացման, ինչպես նաև հետագա փոխգործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի վերաբերյալ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52