Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
31/10/2014 15:38
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները կնպաստեն բարձր մակարդակի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առավել ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման և այդ հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերի սերտացման գործում:

Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Երևանում և Մոսկվայում պարբերաբար անցկացվող միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում քննարկվում են երկու բարեկամ երկրների համար արդիական ու կարևոր հարցեր՝ միտված է՛լ ավելի խորացնելու միջպետական բարձր մակարդակի հարաբերությունները: Նա գոհունակությամբ է խոսել հանձնաժողովի 25-րդ նիստի արդյունքների մասին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ս.թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ և ՌԴ օրենսդիր մարմիններում դրանց քննարկման և վավերացման նախապատրաստմանն ուղղված աշխատանքներին, մտքեր են փոխանակել ԵՏՄ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր անհատներ, լրատվամիջոցներ ազատ են քննարկելու, քննադատելու այդ գործընթացը, ներկայացնելու իրենց մոտեցումները, և դա միանգամայն բնորոշ է բաց հասարակություններին, սակայն ակնհայտ է, որ ընդունված այդ կարևորագույն որոշումը բխում է երկու երկրների շահերից. ինտեգրացիոն գործընթացները միտված են առավել ամրապնդելու հարաբերությունները, նպաստելու Միության անդամ երկրների հզորացմանն ու այդ երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39