
Բեռնափոխադրողներին անհրաժեշտ է հաստատել մաքսային փոխադրողի գործունեություն իրականացնելու իրավունքը և գրանցվել ռեեստրում
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բեռնափոխադրողները «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո մաքսային փոխադրողի գործունեություն իրականացնելու իրավունքը չհաստատելու և մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրում չգրանցվելու դեպքում, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով չեն կարող իրականացնել բեռնային փոխադրումներ, ուստի անհրաժեշտ է հաստատել այդ իրավունքը և գրանցվել ռեեստրում: Մանրամասների համար զանգահարել 060 544 370 հեռախոսահամարով: